Նորություններ

Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքի Առևտրի և Արդունաբերության պալատի նախագահն այցելել է «Արմաթ»

07 փետ. 2018

Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքի (Winterthur) Առևտրի և Արդունաբերության պալատի նախագահ Թոմաս Անվանդերն այցելել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա (տեղակայված Երևանի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոցում):

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Թոմաս Անվանդերին ներկայացրել է Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող 220-ից ավելի «Արմաթ» լաբորատորիաների ցանցի առաքելությունն ու հաջողությունները, ծանոթացրել լաբորատորիայի բաղադրիչներին: Աշակերտներն իրենց հերթին ցուցադրել են իրենց ստեղծած գաղափարներն ու ծրագրերը:

Հիշեցնենք, որ Առևտրի և Արդունաբերության պալատի նախագահ Թոմաս Անվանդերն Հայաստան է ժամանել «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպման շրջանակում, որի ընթացքում ծանոթացել է նաև ԻՏՁՄ անդամ կազմակերրպությունների պրոդուկտներին:

Դեպի uite.org