Նորություններ

Արմաթցիների Zoomar-ը Yerevan Blockchain Hackathon-ում մրցանակի է արժանացել

30 հուն. 2018

Հունվարի 27-ին  Թալինի արմաթցիներ Արմանն ու Վիգենը մասնակցել են Երևանում առաջին անգամ անցկացվող Yerevan Blockchain Hackathon-ին:

Արմաթցիների թիմը ներկայացրել է  Zoomar AR հավելվածը և արժանացել 250 $ արժողությամբ կրիպտոարժույթի:

Մրցանակները հանձնել է բիթքոինի միջազգային փորձագետ, Blockchain Technologies Corporation-ի տնօրեն Նիք Սպանոսը

Հաղթող  մյուս թիմերն են Armen՝ $700, Triengine՝ $650, HiLearn՝ $600: Հետեւելով թիմերի ներկայացումներին՝ Նիք Սպանոսը նշել է, որ տպավորված է ներկայացված գաղափարներով, այդ իսկ պատճառով կրկնապատկել է մրցանակային գումարը: Նա նաեւ տեղեկացրել է, որ հայաստանյան թիմերին տալիս է երկու շաբաթ վերջնաժամկետ՝ իրենց գաղափարները հղկելու եւ նորից ներկայացնելու համար:

Հաքաթոնը կազմակերպել էին Hero House-ը, Zap եւ YLedger ընկերությունները:

Hero House-ը Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միության EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է։

Դեպի uite.org