Նորություններ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում առկա է նաև «Արմաթ» լաբորատորիա

29 հուն. 2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության Նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:

Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հավաստմամբ՝ կենտրոնը գործելու է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվելու են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր, այն հագեցած է գերժամանակակից վերականգնողական սարքերով և տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով: 

Վերականգնողական կենտրոնում Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի աջակցությամբ հիմնվել է նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ տղաները կսովորեն ծրագրավորման հիմունքներ, եռաչափ մոդելավորում և այլն:

Դեպի uite.org