Նորություններ

Zangi-ին կմասնակցի Mobile World Congress-ին

26 հուն. 2018

Zangi ընկերությունն այս տարի ևս առանձին տաղավարով կմասնակցի mobile ոլորտի համաշխարհային խոշորագույն ցուցահանդեսին՝ Mobile World Congress-ին:

Ցուցահանդեսը տեղի է ունենալու փետրվարի 26-ից մարտի 1-ը Բարսելոնայում։ Հայաստանյան ընկերություններից Zangi-ի միակն է, որ մասնակցելու է որպես ցուցադրող, նմանատիպ մեծամասշտաբ եւ համաշխարհային հեղինակություն վայելող միջոցառմանը։ Zangi-ն ցուցահանդեսին կներկայանա իր նոր հեղափոխական հեռահաղորդակցման տեխնոլոգիաներով, որոնք իրենց ցուցանիշով գերազանցում են հեռահաղորդակցման բնագավառի ամենախոշոր ընկերությունների արտադրանքներին։

Ամենամյա ցուցահանդեսին այս տարի մասնակցելու է ավելի քան 2300 կազմակերպություն, որոնց շարքից կարելի է առանձնացնել հետեւյալ խոշոր եւ հեղինակավոր ընկերությունները՝ MasterCard, Netflix, Facebook, PayPal, Lenovo, Verizon, Cisco Systems, China Mobile, Ericsson, Ford, Google, AT&T, D-Link Corporation, HTC, Huawei, IBM, Intel, LG, Microsoft, NEC, Nokia, Orange, Samsung Electronics, Sony Mobile, Telefónica, Vodafone, ZTE, Twilio և այլն։

«Mobile World Congress-ը հեռահաղորդակցման ոլորտի տարվա կարևորագույն իրադարձությունն է և այն կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև Հայաստանի, որպես տարածաշրջանային ՏՏ ներուժ ունեցող երկրի: Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի հսկաները, նախ որովհետեև մասնակցությունը բավականին թանկարժեք է, իսկ հետո պետք է համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանք առաջարկել: Մենք միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունենք և դրա վառ ապացույցն էր նախորդ տարվա մեր մասնակցության արձագանքներն ու համագործակցության բազմաթիվ առաջարկները։ Մենք մարտահրավեր ենք նետում ոլորտի գերհզորներին ու պատրաստ ենք դիմակայել, թե մրցակիցներին և թե շուկայի հետաքրքրությունը»,- մեկնաբանում է Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը:

Zangi-ն հանդիսանում է հեռահաղորդակցության ոլորտի տեխնիկական լուծումների եւ ծրագրային ապահովման մատակարար։ Ընկերությունը համանուն հավելվածով մուտք գործեց միջազգային շուկա 2015թ.-ին և հանդիսանում է առաջատար միջազգային B2B (Business-to-Business) շուկայում՝ համագործակցելով աշխարհի 12 երկրների 20+ ընկերությունների հետ։ Zangi-ն աշխատում է ամենուր՝ ապահելով որակյալ կապ նույնիսկ թույլ ինտերնետի ժամանակ։ 

Դեպի uite.org