Նորություններ

ԻՏՁՄ անդամ ընկերությունները հանդիպում-քննարկում են ունեցել ԱԻ նախարարության ՏՏ մասնագետների հետ

26 դեկ. 2017

Օրերս ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), այդ թվում՝ անդամ ՏՏ ընկերությունների և ՀՀ ԱԻ նախարարության համապատասխան մասնագետների միջև հանդիպում-քննարկում, որը վարեց ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Միջոցառմանը ներկա էին ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կ. Վարդանյանը, տարբեր ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ոլորտի մասնագետներ և այլոք:

Հանդիպման նպատակն էր ՏՏ ոլորտի մասնագետներին ներկայացնել այդ բնագավառում ԱԻ նախարարության կարիքները, մարտահրավերներն ու խնդիրները, ինչպես նաև՝ քննարկել ոլորտում առկա նորարարությունների հնարավոր ներդրումն ԱԻ նախարարության ենթակառուցվածքներում:

Օրակարգը ներառում էր, մասնավորապես, հետևյալ թեմաները՝ կառավարման միասնական համակարգի ստեղծում և կառավարում, կիբերանվտանգություն՝ մասնավորապես ԱԻ նախարարության կադրերի վերապատրաստում և ուսուցում, վերականգնվող էներգիայի (արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիա) կիրառումն ԱԻ նախարարության կարիքների համար, և այլն:

Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչների և ՏՏ ոլորտի ընկերությունների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխգործացկության խորացման ու ընդլայնման հարցում, ինչպես նաև՝ նախանշվեցին համագործակցության հեռանկարներն ու նոր ուղղությունները:

Դեպի uite.org