Նորություններ

Հեքիաթային դաշնամուր. Վեդիի արմաթցիների նվերը իրենց քաղաքին

25 դեկ. 2017

Վեդիի ավագ դպրոցի արմաթցիների և գեղարվեստի դպրոցի ռադիոինժեներական խմբակի սաների համատեղ ներկայացրած հեքիաթային դաշնամուր ծրագիրը  Awesome Foundation-ի կողմից դրամական պարգևի է արժանացել:

Առանց ստեղների դաշնամուրը իրենից ներկայացնում է գեղեցիկ դիզայնով արկղ, որտեղ ձեռքի շարժումով նոտաներ են արձակվում` կախված ձեռքի դիրքից և տեղակայումից։ Դաշնամուրն աշխատում է ինֆրակարմիր ճառագայթների օգնությամբ: «Դպրոցականներն այժմ օր ու գիշեր աշխատում են, որպեսզի ծրագիրն ավարտին հասցնեն և ամանորի տոներին տեղադրեն Վեդի քաղաքի կենտորնական տոնածառի մոտ, իսկ այնհուհետև նորարար դաշնամուրը կտեղափոխեն Վեդիի կենտրոնական հիվանդանոցի մանկական բաժանմունքում», նշում է Արմաթ լաբորատորիայի խմբավար Օրբել Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Վեդիի արմաթցիներին էր պատկանում նաև Ժոժո ռոբոտի գաղափարը, որը պաշտոնապես ազդարարեց 2014 թվականի 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք ցուցահանդեսի մեկնարկը՝ կտրելով կարմիր ժապավենը:  Մի քանի ամիս անց միևնույն ռոբոտը Երկիր Մեդիա հեռուստաընկերության ամանորյա միջոցառմանը կախեց տոնածառի խաղալիքները։

Դեպի uite.org