Նորություններ

«Ֆիլիպ Մորիսը» նախատեսում է գիտահետազոտական կենտրոն հիմնել ՀԱՊՀ-ի տարածքում և աջակցել ԵՊՀ-ի կրթական և հետազոտական ծրագրերին

06 դեկ. 2017

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ»-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ հիմքեր ստեղծելով Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի հետազոտություններ և մշակումներ (R&D) իրականացնող կառույց հիմնելուն։

ՖՄԱ-ն նախատեսում է քննարկել Հայաստանում հետազոտություններ և մշակումներ (R&D) իրականացնող կառույցի հիմնադրումը՝ ներառյալ Պոլիտեխնիկի տարածքում հետազոտական լաբորատորիաների ստեղծումը: Ի լրումն դրան, ՖՄԱ-ն շահագրգռված է քննարկելու իր համար հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կրթական և հետազոտական նախաձեռնությունների խթանման և զարգացման հնարավորությունները։

«Ֆիլիպ Մորրիսը» հայտնեց իր պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը նպաստելու Հայաստանում բարձր որակի մարդկային կապիտալի ձևավորմանը՝ հետազոտությունների ու մշակումների ոլորտում երկարաժամկետ ու բեղուն գործունեություն ապահովելու միջոցով։

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը նախատեսում է Հայաստանի ուղղությամբ ընդլայնել հետազոտություններ և մշակումների ոլորտում իր գործունեությունը՝ հաշվի առնելով երկրի գիտական և տեխնոլոգիական ասպարեզում ունեցած փորձառությունը։ «Ֆիլիպ Մորրիսի»՝ Շվեյցարիայում և Սինգապուրում տեղակայված գիտահետազոտական կենտրոններում ներկայումս կատարվում են հիմնարար ու կիրառական հետազոտություններ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության, թերմոդինամիկայի և այլ ոլորտներում։

«Մենք չափազանց ոգևորված ենք հայ տաղանդավոր երիտասարդ գիտնականներին համաշխարհային հեղինակություն վայելող ու իրենց ոլորտներում առաջատար գիտնականների հետ շփման հնարավորություն ընձեռելով։ Սա նշանավորում է մեր վստահությունն ու նվիրվածությունը երկրին, որտեղ մենք ապրում ու աշխատում ենք», - նշեց Նատալիա Մայորովան՝ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի գլխավոր տնօրենը։

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև «Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ»-ի (ՖՄԱ) և Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) միջև՝ հիմքեր ստեղծելով ՖՄԱ-ի կողմից ԵՊՀ գիտական և կրթական ծրագրերի իրագործմանն աջակցությանը։
 
ՖՄԱ-ն նախատեսում է ԵՊՀ-ի հետ քննարկել հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կրթական և գիտահետազոտական նախաձեռնությունների իրականացմանն աջակցելը, որոնք կարող են ներառել մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի ստեղծումը։
 
«Ֆիլիպ Մորրիսը» հայտնեց իր պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը նպաստելու Հայաստանում բարձր որակի մարդկային կապիտալի ձևավորմանը հետազոտությունների ու մշակումների ոլորտում։
 
«Ֆիլիպ Մորրիսի»՝ Շվեյցարիայում և Սինգապուրում տեղակայված գիտահետազոտական կենտրոններում ներկայումս կատարվում են հիմքային ու կիրառական հետազոտություններ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինժեներության, թերմոդինամիկայի և այլ ոլորտներում։
 
«Մենք չափազանց ոգևորված ենք հայ տաղանդավոր երիտասարդ գիտնականներին համաշխարհային հեղինակություն վայելող ու իրենց ոլորտներում առաջատար գիտնականների հետ շփման հնարավորություն ընձեռելով։ Սա նշանավորում է մեր վստահությունն ու նվիրվածությունը երկրին, որտեղ մենք ապրում ու աշխատում ենք», - նշեց Նատալիա Մայորովան՝ Ֆիլիպ Մորրիս Արմենիայի գլխավոր տնօրենը։
Դեպի uite.org