Նորություններ

ԻՏՁՄ-ի կրթական ծրագրերը ներկայացվել են «Խելացի Երևան» ցուցահանդեսում

16 հոկ. 2017

«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների շրջանակում առաջին անգամ կազմակերպվել է «Խելացի Երևան» նորարարական ցուցահանդես, որի շրջանակում Երևանի ու ՀՀ տարբեր մարզերի «Արմաթ»  ինժեներական լաբորատորիաների տաղանդավոր մի շարք երեխաներ հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց մտահղացումները:

 

 

Կասկադ համալիրի տարածքում ներկայացվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կողմից իրագործվող կրթական ծրագրի շրջանակում ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագրի արդյունքում երեխաների կողմից պատրաստած ու ծրագրավորած ռոբոտները: Ցուցահանդեսում ներկայացվել են նաև եռաչափ մոդելավորված և տպագրված բազմաթիվ իրեր, շաղափային հաստոցով փորագրված նմուշներ, երեխաների կողմից ստեղծված համակարգչային խաղեր, վիրտուալ ակնոցներ և ինովացիոն այլ լուծումներ: 

 

«Խելացի Երևան» ցուցահանդեսում ներկայացվել են նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) մյուս կրթական ծրագրերի նորարար աշխատանքները «Իրական դպրոց»-ի սաների և «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի մասնակիցների կողմից:

 

Դեպի uite.org