Նորություններ

Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ Դարպասի դպրոցականների համար «Արմաթ» է հիմնվել

12 հոկ. 2017

 Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ Լոռու Դարպաս գյուղում հիմնվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Դպրոցականներն այստեղ անվճար ինժեներական կրթություն են ստանում, սովորում եռաչափ մոդելավորում, ռոբոտաշինություն և այլն: Դարպասի խմբակ կարող են հաճախել նաև հարակից բնակավայրերի դպրոցականները:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի դպրոցականները, անվճար դասընթացներից բացի իրենց գիտելիքները պրակտիկայում կիրառելու, ՏՏ ոլորտի պատանեկական միջոցառումներում ներգրավվելու համար մի շարք հնարավորություններ են ունենում:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) արմաթցիների համար իրականացնում է նաև խրախուսական մի շարք միջոցառումներ. «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբար, «ԴիջիԿոդ» ծրագրավորման մրցույթ, «ԱրմՌոբոտիքս» ռոբոտների առաջնություն, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն և այլն: Դպրոցականները նաև մասնակցում են տեխնոլոգիական ամենախոշոր ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսին ու իրենց նորարար լուծումները ցուցադրում այցելուներին, ծանոթանում ոլորտի թրենդներին:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների վերաբերյալ հետազոտության արդյուքները ցույց են տալիս, որ «Արմաթ» շրջանավարտների 84 %-ը ընդունվել է ԲՈւՀ, որից 82%-ը բնական գիտությունների, ՏՏ և տեխնիկական մասնագիտությունների գծով:

Հավելենք, որ այս պահին Հայաստանում գործում է 220 «Արմաթ» լաբորատորիա, որտեղ տեխնոլոգիական ժամանակակից կրթություն են ստանում ավելի քան 5000 դպրոցականներ:

 

 

Դեպի uite.org