Նորություններ

DigiTec Expo բջջային հավելվածը կօգնի ավելի արդյունավետ դարձնել մասնակցությունը ԴիջիԹեքին

26 սեպ. 2017

Անցած տարի FlyCode ընկերության կողմից ստեղծվեց և ներդրվեց ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի DigiTec Expo բջջային հավելվածը։ Այն ԴիջիԹեքի մասնակիցներին և այցելուներին թույլ է տալիս հեշտորեն կողմնորոշվել ցուցահանդեսային տարածքում, քարտեզի վրա տեսնել, թե որ ընկերությունը որտեղ է տեղակայված, ներկայացնում է օրակարգը։

FlyCode-ի հիմնադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ DigiTec Expo բջջային հավելվածն այս տարի թարմացվել է։ iOS և Android հարթակներոմ գործող այս լուծումը զինվել է նոր հնարավորություններով։ Այն օգտատերերին օգնում է շփվել ընկերությունների հետ, հղել հարցեր, ստանալ պատասխաններ։

Ընկերությունների մասին ինֆորմացիաներում կարելի է ծանոթանալ թափուր աշխատատեղերի մասին։ Հնարավորություն կա հավելվածի միջոցով անել լուսանկարներ և դրանք կիսվել սոցիալական հարթակներում։ Բացի այդ, այցելուները կարող են գնահատել ընկերություններին, ներքին առցանց չաթով շփվել միմյանց հետ, պայմանավորվել հանդիպումների մասին՝ նշելով տեղը, ժամը և ավելացնելով իրենց անձնական օրացույցի մեջ։ Ընկերությունները ԴիջիԹեքի ընթացքում հավելվածի միջոցով կարող են նաև իրենց նորությունների մասին ծանուցել։

Դավիթ Մկրտչյանը հույս է հայտնում, որ իրենց հավելվածն օգտակար կլինի մեծաթիվ մարդկանց և ավելի արդյունավետ կդարձնի նրանց ներկայությունը տեխնոլոգիական ցուցահանդեսում։

Հիշեցնենք, որ ԴիջիԹեքն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Այն կհամախմբի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինժեներական ոլորտների ընկերություններին, կներկայացնի այս բնագավառներում հայաստանյան ամբողջ ներուժն ու զարգացման հեռանկարները։

ԴիջիԹեքի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):

Դեպի uite.org