Նորություններ

ԻՏՁՄ-ին են միացել Pricewaterhouse Coopers-ն ու հայկական Brain Fors ընկերությունը

06 սեպ. 2017

ԻՏՁՄ վարչության անդամների հերթական նիստում քննարկվել են մի շարք հարցեր. ԻՏՁՄ-ին են միացել Pricewaterhouse Coopers-ն ու հայկական Brain Fors ընկերությունը

Օրերս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գրասենյակում տեղի է ունեցել ԻՏՁՄ վարչության անդամների հերթական նիստը:

  • ԻՏՁՄ վարչության անդամները քննարկել են Միության ռազմավարության կատարման ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները:
  • Սեպտեմբերի 10-ին Թայվանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2017) հայաստանյան պատվիրակության մասնակցության ձևաչափն ու ուղերձները:
  • Սեպտեմբերի 29-ին մեկնարկող 13-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները:
  • Ինչպես նաև ԻՏՁՄ նոր անդամ կազմակերպությունների անդամագրությունը: ԻՏՁՄ-ին են միացել Միջազգային հանրահայտ  Pricewaterhouse Coopers-ն (PwC) ու հայկական Brain Fors ընկերությունը:  Այս պահին ԻՏՁՄ-ին անդամակցում են 81 կազմակերպություն:

Նշենք, որ PwC-ն միջազգային ընկերությունների ցանց է, որն ապահովում է խորհրդատվական և աուդիտորական ծառայություններ: PwC գրասենյակներ են գործում 147 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Brain Fors-ը Գյումրիում հիմնադրված ՏՏ ընկերություն է:

ԻՏՁՄ վարչության անդամներն են՝  «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «Ինստիգեյթ Դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «Մակադամիան ԷյԱր» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր  հիմնադրամի  տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Մոնիտիս» ընկերության տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, «Ucom» ընկերության տնօրեն ՀայկԵսայանը, «LimeTech» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը, «Պրոքսիմուս ԴիԷյ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս Էյ Էմ» ընկերության տնօրեն ԱրամՍալաթյանը, «Դ-Լինք Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Արմեն Շահնազարյանը, «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը,  «Գրանատուս Վենչուրս» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը, «Ֆայմտեք» ընկերության հիմնադիր Գոռ Վարդանյանը, վերստուգողներն են՝ «Էս Էֆ Էլ» ընկերության տնօրեն Արսեն Գևորգյանը և  «Արփինետ» ընկերության տնօրեն Արմեն Մուրադյանը:

ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն իրականացնում է մի շարք միջոցառումներ ուղղված Հայաստանում մրցունակ գիտատեխնիկական կրթական համակարգի, գործարար և ռազմարդյունաբերության ոլորտների աջակցմանը:

Դեպի uite.org