Նորություններ

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը ընդլայնում է սահմանները

04 սեպ. 2017

Ռուստաստանի Յարոսլավլ քաղաքում կհիմնադրվի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա տեղի հայ համայնքի աջակցությամբ: «Արմաթ» ժամանակակից տեխնոլոգիական լաբորատորիայում պատանիները կսովորեն ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ:

Այս կապակցությամբ Աստղիկ Մկրտչյանը Յարոսլավլից ժամանել է Հայաստան և վերապատրաստվում է Ինֆորացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գրասենյակում Յարոսլավլի «Արմաթ»-ում դասավանդելու համար:

Ի դեպ, հպարտությամբ պետք է նշենք, որ  Յարոսլավլի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավարի վերապատրաստման դասընթացը վարում են ԻՏՁՄ-ի «Բանակից ՏՏ ոլորտ» կրթական ծրագրի սաները, ովքեր զորացրվելուց հետո կարճ ժամանակահատվածում համապատասխան հմտություններ են յուրացրել ու այժմ իրենց գիտելիքները պատրաստակամորեն փոխանցում են «Արմաթ»-ի խմբավարներին ու սաներին:

Դեպի uite.org