Նորություններ

Նախագահը հյուրընկալել է ուս. հաստատություններում բարձր առաջադիմություն ցուցաբերած երիտասարդներին

31 օգս. 2017

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) շարունակում է անդրադառնալ Միության կողմից կազմակերպվող և ԻՏՁՄ ռազմավարության կարևոր բաղադրիչ կազմող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաների հաջողություններին:

Հպարտությամբ հայտնում ենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի շրջանավարտներ Մարի Խաչիկյանը, Ռուդոլֆ Գաբրիելյանը, Սաթեն Հովակիմյանը և Լիլիթ Խաչիկյանը ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող այլ աշակերտների և ուսանողների հետ հյուընկալվել են Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Նախագահ Սերժ Սարգսյանը  հյուրընկալել է 2016-2017 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2017թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին:

Արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել ներկաներին: Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, կրթության և գիտության նախարարի hետ միասին միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներին, շրջանավարտներին ու աշակերտներին հանձնել է ոսկե մեդալներ և գովասանագրեր: Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահից ստացել են նաև խրախուսական նվերներ:

Մանրամասները կարդացեք president.am կայքում:

 

 

Դեպի uite.org