Նորություններ

ՏՏ ընկերությունները հյուրընկալում են սկսնակ ՏՏ նախագծերի կառավարիչներին

24 օգս. 2017

Գաղտնիք չէ, որ ՏՏ նախագծերի կառավարչի մասնագիտությունը ներկայումս ամենապահանջվածների շարքում է: Բազմաթիվ երիտասարդներ ձգտում են ձեռք բերել հենց այս մասնագիտությունը և կառուցել իրենց կարիերան ՏՏ ոլորտում:

ՏՏ նախագծերի կառավարչի համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել հնարավոր է համապատասխան դասընթացների, օնլայն ռեսուրսների և այլ միջոցներով: Սակայն մի՞թե միայն գիտելիքները, նորարար գործիքներին և տեխնոլոգիաներին տիրապետելը բավարար է լիարժեք արդյունքի հասնելու և ՏՏ միջավայրում վստահ ու արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

«Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի մասնագետները գտնում են, որ ՏՏ նախագծերի սկսնակ կառավարիչների այցելությունը առաջատար ՏՏ ընկերություններ մեծ նշանակություն ունի սովորած գործիքների և մեթոդների գործնական կիրառությանը ծանոթանալու, ՏՏ միջավայրում որպես մասնագետ առավել վստահ լինելու տեսանկյունից: Այդ իսկ պատճառով «Բի էս Սի» ընկերության Quick Start նախագծի շրջանակներում իրականացվող «ՏՏ նախագծերի կառավարչի պատրաստում» ծրագրի կարևոր բաղկացուցիչ մաս է կազմում այցելությունը առաջատար որևէ ՏՏ ընկերություն: «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը արդեն Համագործակցում է 20-ից ավելի ՏՏ ընկերությունների հետ և շարունակում է ընդլայնել գործընկերների ցանկը: Ծրագրի շրջանակներում մասնակիցները արդեն այցելել են VOLO, JOOMAG, SYNERGY և այլ ընկերություններ:

«Մեր գործընկեր IT ընկերությունները բավականին բաց են համագործակցության համար և սիրով հյուրընկալում են մեր ծրագրի մասնակիցներին: Շրջայցերը միշտ բարձր արդյունավետությամբ են անցնում, քանի որ գործող մասնագետները սկսնակների հետ կիսվում են իրենց փորձով, տարիների ընթացքում կիրառված գործիքներով, երբեմն նույնիսկ մասնագիտական գաղտնիքներով: Մենք էլ մեր հերթին փորձում ենք մեր գործընկերների և լավագույն շրջանավարտների միջև ստեղծել կապ` օգնելով գործընկերներին ձեռք բերել իրենց ցանկալի աշխատակիցներին` նվազագույն ռեսուրսների ներդրմամբ»,-նշում են «Բի էս Սի»-ի մասնագետները:

Ծրագրի շրջանակներում արդեն իսկ կան հաջողության պատմություններ, երբ շրջանավարտները անցել են աշխատանքի իրենց համար այդքան ցանկալի ՏՏ ոլորտում: Ծրագրի հաջորդ մեկնարկը սեպտեմբերի 1-ին է:

Մանրամասները հասանելի են trainings.am կայքում:

Դեպի uite.org