Նորություններ

Իրանում ՀՀ դեսպանն այցելել է ԻՏՁՄ

15 օգս. 2017

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ընդլայնում է միջազգային փոխհամագործակցության սահմանները՝ սերտացնելով ՏՏ ոլորտի կապերը Իրանի հետ:

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն օրերս այցելել է ԻՏՁՄ գրասենյակ: ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ քննարկվել են երկու երկրների համար ՏՏ ոլորտում արդիական խնդիրներն ու համագործակցության հեռանկարները:

 

Հաշվի առնելով Միության «Արմաթ» ինժեներական կրթության ծրագրի փորձն ու հաջողությունը, այդ թվում նաև միջազգային հարթակներում, Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ու ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ձեռք են բերել պայմանավորվածություն կրթության ոլորտի ծրագրերին աջակցություն ցուցաբերելու շուրջ: Կողմերը նախաձեռնել են նաև համագործակցություն ՏՀՏ անվտանգության բնագավառում:

ԻՏՁՄ-ն, հավատարիմ մնալով իր ռազմավարական ծրագրերին, շարունակում է իր աշխատանքը՝ հետևողականորեն աջակցելով հայկական կազմակերպություններին միջազգային շուկա դուրս գալու ուղղությամբ:

English

Դեպի uite.org