Նորություններ

ՀՀ արտադրական հնարավորությունները, գիտական և տեխնոլոգիական ներուժը կներկայացվի եվրոպական 22 երկրների 37 քաղաքներում

26 հունս. 2017

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը համատեղ նախաձեռնում են հերթական համաեվրոպական ավտոարշավը՝ "Made in Armenia" Expedition across Europe:

Ավտոարշավի նպատակն է ներկայացնել Հայաստանը, նրա արտադրական հնարավորությունները, գիտական և տեխնոլոգիական ներուժը Եվրոպայում, սերտացնել եվրոպական երկրներում գործող հայկական համայնքների հետ հարաբերությունները, իրականացնել միջազգային ծրագրեր, գտնել համագործակցության նոր ուղիներ եվրոպական ընկերությունների հետ և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով նպաստել Հայաստանի զարգացմանը:

Ավտոարշավն իրականացվելու է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և ընգրկելու է 37 քաղաք եվրոպական 22 երկրներում:

Ծրագրի նկարագիրը՝ այստեղ:

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը կամ կապ հաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով՝ autorally@ntefund.org; (374 11) 20 90 18:

 

Դեպի uite.org