Նորություններ

Սերժ Սարգսյանը այցելել է Կողբի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

07 հունս. 2017

Հունիսի 6-ին Տավուշի մարզում իրականացվող այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, ծանոթացել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության նախաձեռնած՝ Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագրին, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ: Ինժեներական լաբորատորիաները հնարավորություն կտան Հայաստանի շուրջ 1,400 դպրոցներում գործարկել ինժեներական խմբակներ՝ արտադասարանային զբաղվածության ձևաչափով: Ծրագիրը նպատակ ունի նաև նպաստելու աշակերտների շրջանում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը:

ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն, Ucom-ը մեծածավալ ներդրումներ է կատարել նախագծի իրագործման նպատակով, ինչի շնորհիվ բազմաթիվ «Արմաթ» լաբորատորիաներ են ստեղծվել. հանրապետության ամբողջ տարածքում ներկայումս գործող 200 ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիա-խմբակներում ներգրավված է շուրջ 4500 երեխա:

Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Կողբի «Արմաթ» լաբորատորիայում սովորող աշակերտների հետ:

Դեպի uite.org