Կրթություն

Quick Start-ում «QA մասնագետի պատրաստում» ծրագիրը կմեկնարկի փետրվարի 9-ին

02 փետ. 2018

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը զուգահեռ կարևորվում է նաև ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից մշակվող ծրագրերի անսխալ և որակյալ աշխատանքը: Այդ իսկ պատճառով ներկայումս ՏՏ ոլորտում գործող գրեթե բոլոր ընկերությունները ունեն QA (Որակի Ապահվման) մասնագետի հաստիք՝ ծրագրերի մշակման գործընթացում աննկատ մնացած սխալներից խուսափելու նպատակով:

Ձեռք բերել QA մասնագիտություն բուհական կրթության միջոցով գրեթե անհնար է՝ մասնագիտության նորարարական բնույթի պատճառով:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստը և QA մասնագետների պահանջարկը աշխատաշուկայում, «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը Quick start նախագծի շրջանակներում ներդրել է նոր՝  «QA (Որակի Ապահովման) մասնագետի պատրաստում» ծրագիրը, որի նպատակն է պատրաստել որակավորված QA մասնագետներ և օգնել նրանց մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։

Ծրագիրը հիմնականում նախատեսված է սկսնակների համար, ովքեր հնարավորություն կունենան ծանոթանալ համակարգչային ծրագրերի թեստավորման սկզբունքներին, գործընթացներին, ռազմավարություններին և մեթոդներին, ինչպես նաև ուսումնասիրել թեստավորման ստատիկ տեխնիկաները և աջակցող գործիքները: Ծրագրի շրջանակներում նաև կիրականացվեն այցելություններ ՏՏ առաջատար ընկերություներ՝ քննարկված գործիքների պրակտիկ կիրառությանը և աշխատանքային միջավայրին ծանոթանալու նպատակով:

Ծրագիրը լավ հնարավորություն է նաև ՏՏ ընկերությունների համար՝ գտնելու որակավորված QA աշխատակից: Quick Start նախագիծը իր բոլոր ծրագրերի ավարտին կապ է հաստատում ծրագրի ընթացքում լավագույն արդյունքները ցուցաբերած շրջանավարտների և գործընկեր ընկերությունների միջև, ինչի արդյունքում շատ երիտասարդներ գտնում են իրենց ցանկալի աշխատանքը՝ իսկ գործատու ընկերությունները՝ իրենց ցանկալի աշխատակցին: Արդեն իսկ կան մի շարք հաջողության պատմություններ՝ հատկապես «ՏՏ նախագծերի կառավարչի պատրաստում» ծրագրի շրջանակներում:
«QA (որակի ապահովման) մասնագետի պատրաստում» ծրագրի մեկնարկը փետրվարի 9-ին է:

Մանրամասները հասանելի են trainings.am կայքում:

Դեպի uite.org