Կրթություն

Ընդունելություն «Իրական դպրոց»-ում

17 օգս. 2017

«Իրական դպրոցը» հանրակրթական ավագ դպրոցի աշակերտների համար հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ 2017-2018 ուսումնական տարվա համար: Դպրոցը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արագ ուսուցման բացառիկ հնարավորություն է ընձեռնում:

Ուսման տևողությունը չորս տարի է։ Ուսման երկու տարիները ներառում են հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը։ Հաջորդ տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի տեսություն» մասնագիտության ծրագրին համապատասխան։ Ուսուցումն անվճար է։

«Իրական դպրոց»-ի ծրագրին ծանոթանալու համար այցելեք՝ ggg.realschool.am/#1

 

Ուսումնական ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԿԳՆ համագործակցությամբ` «Ինֆորմատիկայի պետական քոլեջի» արտոնագրով։ 

Մանրամասներին համար զանգահարեք 060 38 60 38, ներքին համարը՝ 1016, ամեն օր՝ 10:00-17:00: Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը:

 

Դեպի uite.org