Կրթություն

18-40 տարեկան սիրիահայերի համար մեկնարկում է թեսթավորման դասընթաց

24 հոկ. 2016

Microsoft ինովացիոն կենտրոնի չորսամսյա դասընթացը նախատեսված է 18-40 տարեկան սիրիահայերի համար: Բնական գիտությունների բնագավառում բարձրագույն կրթությունը և ՏՏ ծրագրերի բազային գիտելիքները ցանկալի են (ուսանողները թիրախային խումբ չեն): Դասընթացը անց է կացվելու շաբաթական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ երեկոյան ժամերին:

Դասընթացը ֆինանսավորում են Գերմանիայի կառավարությունը և ՏՏ ոլորտի ընկերություններ, որոնք շահագրգռված են տաղանդավոր անձանց աշխատանքի ընդունելով: 

Դասընթացը վճարովի է. պայմաններին ծանոթանալու համար դիմել Անահիտ Սահակյանին մինչև 2016թ. հոկտեմբերի 26-ը (+374 77 660351), anahit.sahakyan@georgien.ahk.de:  

Դեպի uite.org