Կրթություն

ԻՏՁՄ-ն հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ

18 օգս. 2016

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԻՏՁՄ) ավագ դպրոցի աշակերտների համար հայտարարում է ընդունելություն «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) մասնագիտությամբ 2016-2017 ուսումնական տարվա համար:

Ուսման տևողությունը չորս տարի է։ Առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը։  Հաջորդ երեք տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի Տեսություն»  մասնագիտության  ծրագրին համապատասխան։

Ուսանողները «Համակարգերի տեսություն» մասնագիտական որակակավորում։

Բոլոր տարիների մեթոդաբանության հիմքում ընկած է ուղղահայաց` նախագծային ուսուցումը`  հենված միահավաք մոտեցման վրա, ինչպես նաև ներառվում են հետևյալ ուսուցման սկզբունքները և մոտեցումները.

  • Աշխատանք իրական նախագծերի վրա սկսած առաջին տարվանից
  • Խմբային աշխատանք, համատեղ աշխատանքի և հաղորդակցության հմտություններ
  • Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում
  • Անհատական մոտեցում, անհատական կրթական ծրագրի կառուցում
  • Համակողմանի ներդաշնակ զարգացում
  • Առցանց կրթական և համագործակցային հարթակների օգտագործում
  • Ինքնուսուցում և Համացանցում որոնման հմտություններ

Մասնագիտական առարկաների դասավանդումը իրականացվում է ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից։

Ուսումնառությունը հնարավորություններ է ընձեռում․ 

  • Ստանալ մասնագիտական կրթություն բարձր տեխնոլոգիական ոլորտում և դրան զուգահեռ զարգացնել ստեղծագործական եւ ձեռնարկատիրական հմտություններ:
  • 19 տարեկանից մուտք գործել աշխատաշուկա` որպես մասնագետ, ով արդեն ունի կատարած նախագծեր և փորձ: Ուսումնառության 30%-ը ուսանողներն կանցկացնեն Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություններում:
  • Ուսումնառության ավարտին ստանալ աշխատանքի առաջարկ ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում, որոնք առաջադրել և հովանավորել են իրական նախագծերը։

Ուսման ընթացքում ՏՀՏ և կիրառական մաթեմատիկայի գիտելիքներից բացի ուսանողները նաև՝

  • կճանաչեն սեփական երկրի պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը, մշակույթը և առանձնահատկությունները,
  • կուսումնասիրեն համաշխարհային պատմություն, մշակույթ, արվեստ,
  • ձեռք կբերեն ցուցահանդեսներ, մրցույթներ, բեմադրություններ կազմակերպելու և ստեղծելու համար բավարար ունակություններ, գիտելիք և փորձ,
  • կընտրեն մոտակա 2-10 տարիների նպատակները, նախագծերը և սեփական դերն ու խնդիրները այդ նախագծերի իրականացման մեջ,
  • կտիրապետեն արդի ձեռնարկության աշխատանքի և ձեռնարկատիրության սկզբունքներին,
  • կունենան ձեռքբերումներ, մշակումներ և հրապարակումներ ընտրած նախագծերի շրջանակում և ընտրած մասնագիտացման մեջ,
  • կտիրապետեն ինքնապաշտպանության, արդի զենքի մշակման, սպասարկման և օգտագործման հմտություններին, մարտավարությանը, ռազմավարությանը, բանակավարությանը, առաջին բուժօգնությանը։

Ուսումնական ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ:
 

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 29-ը: Ուսուցումը սկսվում է սեպտեմբերի 1-ից։ Առաջին տարվա ուսուցումը կանցկացվի Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում:

Մանրամասների համար զանգահարել  060 464700 #1034, 055 409809 հեռախոսահամարներով:

Դեպի uite.org