Կարծիք

«HAYQ - Armenian Application». հավելված, որ ամրացնում, մոտեցնում է հայ ժողովրդին իր արմատներին ու ավանդույթներին

12 ապր. 2017

Հայկական մշակույթ, հայկական իրականություն ու հայկական շունչ. այս ամենին առցանց հարթակում շփվելու հնարավորություն է տալիս «HAYQ - Armenian Application» հավելվածը։ Այս գործիքը ստեղծվել է ողջ աշխարհի հայության համար` նպատակ ունենալով ամրացնելու և մոտեցնելու հայ ժողովրդին իր պատմական արմատներին և ավանդույթներին:

«HAYQ - Armenian Application»-ի մասին զրուցում ենք հավելվածի համահեղինակ Թարխան Բաղիրյանի հետ։

-Պարոն Բաղիրյան, մի փոքր ներկայացրեք հավելվածը: Ինչի՞ մասին է, ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ նպատակ է հետապնդում հավելվածի ստեղծումը։

-«HAYQ – Armenian Application»-ը ստեղծվել է ողջ աշխարհի հայության համար` նպատակ ունենալով ամրացնելու և մոտեցնելու հայ ժողովրդին իր պատմական արմատներին և ավանդույթներին: Այն նաև Հայաստանի վերաբերյալ նախնական տեղեկություններ ստանալ ցանկացողների և հետաքրքրվողների համար է: Այն ներառում է հետևյալ բաժինները՝ ինտերակտիվ այբուբեն, տեսարժան վայրեր, «Հայր մեր» տերունական աղոթքը, նշանակալի ամսաթվերի առանձնացմամբ օրացույց, հայ մեծերը, հայոց պատմության ժամանակացույց, 1915թ. Հայոց ցեղասպանությունը, սփյուռք, երաժշտություն, հայկական ֆիլմեր, մուլտֆիլմեր և այլն:

-Ինչպե՞ս առաջացավ հավելվածը ստեղծելու գաղափարը:

-Հայերս, սփռված լինելով ամբողջ աշխարհով մեկ, միշտ էլ ձգտում ենք պահպանել մեր ավանդույթները և հնարավորինս շատ կապված լ

ինել Հայաստանի հետ։ Սակայն դա ոչ միշտ է ստացվում։ Մենք որոշեցինք ստեղծել հավելվածը` հիմք ընդունելով այս գաղափարը՝ ամրացնել և մոտեցնել հայ ժողովրդին իր պատմական արմատներին ու ավանդույթներին։ Հավելվածը 

հնարավորություն է տալիս այդ կապն ավելի ամուր դարձնել։ Տեղեկատվական-հաղորդակցման գործիքներով և հավելվածներով լի այսօրվա աշխարհում շատ կարևոր է, որ հատկապես մեր երեխաները չկորցնեն հոգևոր արժեքներն ու կապն իրենց արմատների հետ և հպարտությամբ ասեն՝ «ես հայ եմ»:

-Ովքե՞ր են հավելվածի հեղինակները:

-Հավելվածի համահեղինակները ես և եղբայրս ենք՝ Կարեն Մանուկյանը։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր նրանց,  ովքեր աջակցել են «HAYQ – Armenian Application»-ի ստեղծմանը։

-Որտեղի՞ց է վերցվել հավելվածում առկա տեղեկատվությունը: Ովքե՞ր են պատասխանատվություն կրում տեղեկատվության հավաստիության հարցում:

-Հավելվածի ստեղծման համար օգտագործված նյութերը վերցված են տեղեկատվության բաց (հանրային) աղբյուրներից, ինչպիսին է, օրինակ, Վիքիպեդիան:

-Ինչպե՞ս է տեղի ունեցել տեսարժան վայրերի ընտրությունը: Հավելվածի համար տեղեկատվություն ստանալու համար համագործակցո՞ւմ եք տեղի զբոսաշրջային ընկերությունների հետ:

-Ամբողջ նյութերը հավաքվել և մշակվել է մեր կողմից։  Մեզ մոտ մեծ մասամբ բաժինները թարմացվում են։ Միանգամից ապահովել ամբողջ տեղեկատվությունը դժվար է, որովհետև մեր երկիրը հարուստ է տեսարժան վայրերով։ Ուստի աստիճանաբար համալրվում են բացթողումները։ Այո՜, կան  մի քանի  կազմակերպություններ, որոնց հետ համագործակցում ենք։ Սակայն ավելի հաճելի կլիներ, եթե դրանց թիվն ավելի շատ լիներ։

-Ներբեռնելը միշտ անվճա՞ր է լինելու:

-Հավելվածը նախատեսված է Android և iOS հարթակների համար։ Android օգտատերերի համար այն անվճար է, իսկ iOS-ի համար՝ վճարովի։ Տարբերությունը բովանդակության մեջ է։

-Ո՞ր լեզուներով է գործում հավելվածը: Այն այլ լեզուներով թարգմանվելո՞ւ է:

-Հավելվածն այս պահին հայերեն, ռուսերեն և անգլերեն է, բայց եթե լինեն բովանդակությունն այլ լեզուներով թարգմանելու նախաձեռնություններ, ապա կողջունվեն մեր կողմից։ Մենք ամեն ինչ անում ենք հավելվածը արագ զարգացնելու համար։

 

 

Դեպի uite.org